Արարատբանկը սկսեց իրականացնել առաջին միջազգային դրամական փոխանցումները նաեւ Money Gram հանրահայտ համակարգով23 մարտի 2009 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Արարատբանկը սկսեց իրականացնել առաջին միջազգային դրամական փոխանցումները նաեւ Money Gram հանրահայտ համակարգով: Ինչպես հաղորդում է Արարատբանկի մամլո ծառայությունը, շուրջ երկու ամիս առաջ Արարատբանկը` առաջինը Հայաստանում, սկսեց միջազգային դրամական փոխանցումներ իրականացնել նաեւ մեկ այլ հանրահայտ «Էքսպրես Մանի համակարգով»` դառնալով Էքսպրես Մանիի ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում:Ընդլայնելով միջազգային դրամական փոխանցումների համակարգերի ներգրավումը, Արարատբանկn իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ընտրություն կատարել առաջարկվող ծառայությունների մեջ, նախընտրել ամենամրցունակ սակագինն ու դրամական փոխանցման ամենահարմար տարբերակը: Կարեւորելով հաճախորդների սպասարկման որակը, Արարատբանկը միջազգային դրամական փոխանցումներն իրականացնում է ոչ միայն իր գլխավոր գրասենյակից, այլ բոլոր 25 մասնաճյուղերից` հնարավորություն ընձեռելով ընտրել հաճախորդի համար դրամ ուղարկելու կամ ստանալու ամենահարմար վայրը: Միանալով ՄանիԳրամ հանրահայտ համակարգին` Արարատբանկը ստեղծել է նաեւ հատուկ մասնագիտացված մասնաճյուղ, ուր ընդգրկված են միջազգային դրամական փոխանցումների եւ մասնավորապես ՄանիԳրամ համակարգով աշխատելու համար հատուկ որակավորված մասնագետներ: ՄանիԳրամ համակարգը գործում է աշխարհի 180 երկրներում, ունի 160 000 սպասարկման կետ: Միայն ԱՊՀ երկրներում ՄանիԳրամն ունի 13 400 սպասարկման կետ: Կատարված փոխանցումը վճարվում է կանխիկով, առանց բանկային հաշվի բացման եւ հաշված րոպեների ընթացքում: Հատկապես ԱՄՆ-ից, մասնավորապես Լոս Անջելեսից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Եվրոպական այն երկրներից, որտեղ կան հայկական համայնքներ, ՄանիԳրամ համակարգը թերեւս ամենալայն տարածումն ու ընդգրկումն ունեցող համակարգն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |