ՊրոԿրեդիտ Բանկը բարձրացնում է դրամային ավանդների տարեկան տոկոսադրույքը

PanARMENIAN.Net - 2009թ. մարտի 16-ից ՊրոԿրեդիտ Բանկում մեկնարկել է դրամային ավանդների նոր գարնանային ակցիա։ Ինչպես հաղորդում է Բանկի մամլո ծառայությունը, այժմ դրամային ավանդների համար գործում է մինչեւ 12% տարեկան տոկոսադրույք, իսկ ավանդի նվազագույն ժամկետը սկսվում է մեկ ամսից։ Հաճախորդների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով` ավանդի նվազագույն շեմը սկսվում է 30 000 ՀՀ դրամից։ Այս պրոդուկտը միտված է խթանելու մեր երկրում խնայողության մշակույթը եւ նպաստելու ձեռնարկությունների ու տնային տնտեսությունների ամրապնդմանը։



Հաղորդագրության համաձայն, դա բանկային ծառայությունները բնակչության լայն շրջանակներին առավել հասանելի դարձնելու եւս մեկ քայլ է։ Ներկայումս Բանկի ավանդային պորտֆելի 80% կազմում են 1000 ԱՄՆ դոլարից պակաս գումարները, ինչը վկայում է այն մասին, որ ՊրոԿրեդիտ Բանկը իր նպատակներին համահունչ` հասանելի է դառնում բնակչության այն շրջանակներին, որոք նախկինում ներգրավված չէին բանկային ծառայությունների ոլորտ։ Փոքրածավալ ավանդների այսպիսի մեծ տոկոսային հարաբերակցությունը փաստում է այն մասին, որ ՊրոԿրեդիտ Բանկը «պատասխանատու» բանկային ծառայություններ է մատուցում, ինչն էլ իր հերթին նպաստում է երկրի կայուն տնտեսական եւ սոցիալական զարգացմանը։
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---