37 կասկածելի գործարքների վերլուծության հիման վրա 2008թ. 6 քրեական գործ է հարուցվել26 մարտի 2009 - 18:58 AMT PanARMENIAN.Net - 2008թ. 6 քրեական գործ է հարուցվել Հայաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկման կենտրոնի (ՖԴԿ) կողմից 37 կասկածելի գործարքների վերլուծության հիման վրա: «2008թ. դրամական հանցագործությունների եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Կենտրոնական բանկի ՖԴԿ գործունեության մասին տարեկան զեկույցի» համաձայն, 2008թ. Կենտրոնի տեղեկատվական բազա է ուղարկվել 93 396 զեկույց պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների մասին, որոնցից 37 կասկածելի են ճանաչվել:Աղբյուրում ասվում է, որ զեկույցային շրջանում ֆինանսական կազմակերպություններից ուղարկված կասկածելի գործարքների առնչությամբ զեկուցումների թիվը կազմել է 37: Դրա հետ մեկտեղ դրանցից 36 ուղարկվել էր Հայաստանի կոմերցիոն բանկերից, իսկ մեկը` տարադրամի առքուվաճառք իրականացնող անձից: Վեց կասկածելի գործարքների վերլուծության արդյունքում, որոնց գումարային մեծությունը կազմել է մոտ $800 հազ., քրեական գործեր են հարուցվել: Հայաստանի ՖԴԿ հիմնադրվել է 2004թ. դեկտեմբերի 14-ին «Հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ ընդունած օրենքի համաձայն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |