Beeline-ը դեռեւս մտադիր չէ վերանայել տրամադրվող ծառայությունների սակագները30 մարտի 2009 - 18:45 AMT PanARMENIAN.Net - «Հազիվ թե աշխարհում կա մի կազմակերպություն, որի վրա չի անդրադարձել համաշխարհային ճգնաժամը»,-ասել է «ԱրեմնՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը երկուշաբթի կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, ընկերությունը հպարտանում է նրանով, որ ամուր դիրքերի վրա է ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաեւ ողջ աշխարհում, սակայն, դա առիթ չէ նախանշված ծրագրերից հրաժարվելու համար: Այդ կապակցությամբ Վելիչկովը նշել է նաեւ, որ սա հենց այն պահն է, երբ յուրաքանչյուր խոշոր ընկերություն կարող է ցույց տալ, թե ինչի է ունակ ոչ թե խոսքով, այլ գործով: Ըստ Վելիչկովի, ստեղծված իրավիճակը ճգնաժամ անվանելն ուղղակի ընդհանրություն կլինի: «Ճգնաժամը ընդամենը արտադրության ծավալների նվազում է եւ դուրս գալ այս իրավիճակից շատ ավելի բարդ կլինի եւ տեւական ժամանակ կպահանջի, քան շատերը կանխատեսում են»,-ասել է նա: Ինչպես հաղորդել է Վելիչկովը, ընկերությունը զարգացման շատ հստակ ծրագիր ունի, իսկ ինչ վերաբերում է աշխատատեղերի կրճատմանը, ապա այստեղ ոչ մի փոփոխություւն չի լինի: «Այս տարի հիմնականում նախատեսվում է վերակազմակերպել ներքին գործողությունները»,-ասել է նա: Գլխավոր տնօրենը պարզաբանել է, որ վերջին 2 տարում իրականացվել են զգալի շինարարական աշխատանքներ եւ ներդրումները կապի զարգացման ոլորտում կազմել են շուրջ 200 մլն դոլար, ուստի ընկերությունն արդեն իսկ պատրաստ է դիմակայել համաշխարհային ճգնաժամի հետեւանքներին: «Մենք, հավանաբար, միակ օպերատորն ենք, որը պատրաստ է դիմագրավել համաշխարհային ճգնաժամին եւ աշխատաել առանց ընդհատումների»,-ասել է նա: Ինչ վերաբերում է տրամադրվող ծառայությունների դիմաց սակագների բարձրացմանն, ապա, ըստ Վելիչկովի, ընկերություը հիմնավորապես է պատրաստվել դիմակայելու համաշխարհային ճգնաժամին եւ մտադիր չէ առաջիկայում փոխել սակագները տրամադրվող ծառայությունների դիմաց: «Սակայն, եթե իրավիճակը կտրուկ վատթարանա, մենք ստիպված կլինենք վերանայել մեր գնագոյացման քաղաքականությունը»,-հավելել է գլխավոր տնօրենը: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունն է, որի կազմում են կապի օպերատորներ, ձայնային կապի եւ անլար ու ֆիքսված կապի տեխնոլոգիաների լայն սպեկտրի հիման վրա տվյալների փոխանցման ծառանություններ տրամադրող, ինչպես նաեւ Ինտերնետ լայնածավալ կապի ապահովման ընկերությունները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |