«ԱրմենՏելի» 2009 թվականի առաջնայնությունները Հայաստանի սոցիալական ոլորտի զարգացման ծրագրերն են30 մարտի 2009 - 22:09 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը կաջակցի սոցիալական ծրագրերին, որոնք անմիջական արդյունք չեն տալիս` կրթություն, ինտերնետի հասանելիություն եւ ավելի խոշոր ծրագրեր, որոնք վերաբերվում են ողջ հասարակության զարգացմանը»,-լրագրողներին է հայտարարել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Իր հերթին «ԱրմենՏելի» մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը հավելել է, որ ընկերությունն 2009թ. իր գերակայությունն է հայտարարել կրթությունը, Հայաստանի սահմանամերձ շրջանների զարգացումն ու աշխատանքը երեխաների հետ: «Մեծ նախագծերից կարելի է նշել պայմանգիրը Իսահակյանի անվան գրադարանի հետ, բանակցություններ են տարվում նախարարությունների եւ գերատեսչությունների հետ երկրի սահմանամերձ շրջաններում համալիր ծրագրերի աջակցելու շուրջ»,-ասել է նա: Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերությունն ակտիվորեն կհամագործակցի տարածաշրջանի գրադարանների հետ եւ կիրականացնի այդ գրադարանները գրքերով համալրելու ծրագիրը, ինչպես նաեւ նախանշված է անվճար ինտերնետի տրամադրման ծրագիրը: Անուշ Բեգլոյանը տեղեկացրել է, որ մշակվել է գլոբալ ծրագիր ԱՊՀ երկրների համար, որի շրջանակներում «ՎիմպելԿոմ» ընկերությունն իրականացնում է իր սոցիալական ծրագրերը: «Նախագծերն ուղղված են առաջին հերթին բջջային գրագիտության, բջջային էթիկետի եւ բջջային անվտանգության ոլորտներին»,-ասել է նա: Ըստ Բեգլոյանի, այդ ծրագրով նախատեսվում է պաշտպանել բջջային կապից օգտվողներին խարդախություններից, անբարեխիղճ զանգերից, բջջային կապի միջոցով երեխաների հանդեպ բռնությունից (child's abuse): «ԱրմենՏել» ընկերությունը մտադիր է շարունակել իրագործել նախանշված ծրագրերը ֆերմերների միության հետ համագործակցության միջոցով»,-հավելել է նա: Այսօր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը եւ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը հուշագիր են ստորագրել ռազմավարական համագործակցության մասին, որով նախատեսվում է կողմերի համագործակցություն տեխնոլոգիական, ծառայությունների եւ սոցիալական ոլորտներում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |