Ապրիլի 2-ին Երեւանում տեղի կունենա հայ-շվեդական գործարար համաժողով

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Երեւանում տեղի կունենա հայ-շվեդական գործարար համաժողով: Համաժողովի աշխատանքին կմասնակցեն Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Շվեդիայի առեւտրի փոխնախարարը, ՀՀ փոխարտգործնախարարը, ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարարը:



Միջոցառման ընթացքում կքննարկվեն այնպիսի ոլորտներում իրականացվելիք ծրագրեր, ինչպիսիք են ենթակառուցվածքները, էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի պահպանումը: Համաժողովի մասնակցիները կքննարկեն նաեւ ԱՄՀ-ի ծրագրերը, ներդրումային մթնոլորտը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, հաղորդում է Հայկական զարգացման գործակալությունը:



Հայ-շվեդական գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունը քննարկվել է 2008թ. նոյեմբերին Ստոկհոլմում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Շվեդիայի արտահանողների խորհրդի նախագահ Ուլֆ Բերգի միջեւ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---