Հայաստանի կառավարությունը 559 մլն դրամով վարկավորում է փոքր եւ միջին ձեռնարկությունները 2 ապրիլի 2009 - 22:45 AMT PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրը կառավարության նիստում որոշվել է 2009թ. պահուստային ֆոնդի միջոցների հաշվին Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային հիմնադրամին տրամադրել 559 մլն դրամի չափով բյուջետային վարկ, առանց գրավի, 0,001% տոկոսադրույքով: Որոշման համաձայն, տնտեսվարող կազմակերպությանը վարկային միջոցները կտրամադրի տարեկան 12% տոկոսադրույքով (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ) տնտեսվարող կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքային գրավով, իսկ չբավարարող մասով նաեւ սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքային գրավով, 5 տարի ժամկետով: Միջոցները հատկացվում են Ազգային հիմնադրամին երկու տնտեսվարող սուբյեկտներին վարկավորելու նպատակով «Վայք գրուպ» ընկերությանը, որը զբաղվում է գյուղատնտեսական գործունեության եւ գյուղմթերքի վերամշակմամբ, եւ «Քոնսերթ» ընկերությանը, որը եւս զբաղվում է գյուղմթերքի վերամշակմամբ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |