7 ընկերություններ Հայաստանում գյուղական ճանապարհների կառուցման տենդեր են շահել16 ապրիլի 2009 - 22:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշման համաձայն` գործադիրը հաստատել է Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի եւ Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009թ. մարտի 31-ին հաստատված մրցույթների արդյունքները` հաղթող ճանաչելով շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների: Հարցի կապակցությամբ վարչապետը կարեւորել է իրականացվելիք աշխատանքների որակի վրա մրցույթում հաղթած կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու անհրաժեշտությունը:Զարգացման ասիական բանկի ծրագրի համաձայն, 227 կմ գյուղական ճանապարհների վերականգնման եւ նորոգման համար մոտ $42 մլն է նախատեսված: 2008թ. Հայաստանն արդեն նախաձեռնել է 109 կմ հատվածի շինարարությունը, որը ծրագրվում է ավարտել 2009թ., որից հետո ծրագրվում է սկսել երկրորդ փուլը` մոտ 118 կմ, որը կավարտվի 2010թ.: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |