«Արմավիան» սկսել է իրականացնել Երեւան-Բեռլին-Երեւան չվերթը

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ից «Արմավիա» ընկերությունը սկսել է նոր կանոնավոր չվերթ իրականացնել Երեւան-Բեռլին-Երեւան երթուղով: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ թռիչքը կատարվում է ժամանակակից աէրոբուսներով: Բեռլինի չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ օրերը:

Ըստ Ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանի, Գերմանիան Եվրոպայի չորրորդ երկիրն է այնտեղ բնակվող հայերի քանակով (շուրջ 40 000): Սակայն, ընկերությունում հուսով են, որ չվերթը կհետաքրքի նաեւ գերմանացի զբոսաշրջիկներին, որոնք կցանկանան այցելել Հայաստան` մի երկրի, որի հանդեպ արտերկրի զբոսաշրջիկների հետաքրքրությունը մշտապես աճում է:

Բեռլինի օդանավակայանը գերմանական օդանավակայաններից ամենամոտն է Հայաստանին: Այդ առավելությունը հնարավորություն է տալիս կրճատել թռիչքի ժամանակը, Հայաստանից Գերմանիա եւ հակառակ ուղղությամբ շրջագայող ուղեւորների համար:

Ըստ Գերմանիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Համբարձում Մինասյանի, այս չվերթը հնարավորություն կտա զարգացնել հարաբերությունները ոչ միայն պետական մակարդակով, այլ նաեւ հնարավորություն կընձեռի եվրոպացի զբոսաշրջիկներին այցելել Հայաստան` իր ավանդույթներն ու մշակույթն ունեցող երկիր, եւ այդպիսով զարգացնել զբոսաշրջությունն եւ տնտեսությունը:

Ինտերլայն համակարգի եւ «Արմավիա» ու «Էյր Բեռլին» ավիաընկերությունների միջեւ հատուկ փոխհամաձայնագրերի շնորհիվ, ուղեւորներին Բեռլինում կցումներ կտրամադրվեն ցանկցած քաղաքի ուղղությամբ, ուր չվերթեր է կատարում «Էյր Բեռլին» ավիաընկերությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---