Հայաստանում սկսել են 16,4%-ով ավել եկամուտ ստանալ

PanARMENIAN.Net - Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2009թ. հունվար-մարտ ամիսներին 2008թ. նույն շրջանի համեմատությամբ ավելացել է 16,4%-ով:



Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 97 899 դրամ, ինչը չի մխիթարում, քանի որ 2009թ. հունվար-մարտ ամիսներին 2008թ. դեկտեմբերի համեմատությամբ արձանագրվել է սպառողական գների 0,7%-ի աճ:



Ինչ վերաբերում է բյուջետային կազմակերպություններին, ապա այստեղ միջին ամսական աշխատավարձը կազմել է 80 682 դրամ, ինչը 18,1%-ով բարձր է 2008թ. հունվար-մարտի մակարդակից, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 123 501 դրամ, ինչը 13,1%-ով բարձր է 2008թ. հունվար-մարտի մակարդակից:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---