Ժյուլ Վեռնից մինչեւ նախաձեռնող հայազգի երիտասարդներ` «ՖրուտՖուլ Արմենիան» տաղանդներ է որոնում

PanARMENIAN.Net - «ՖրուտՖուլ Արմենիա» հիմնադրամը հանդես է եկել ամենամյա, թվով 5-րդ նախաձեռնությամբ եւ հայտարարել է «ՖրուտՖուլ Արմենիա` տաղանդ» մրցույթի մեկնարկի մասին, լրագրողներին է հայտարարել հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրիմյանը: «Մենք ցանկանում ենք հայտնաբերել հայ երիտասարդների ողջ աշխարհում, որոնք կկարողանան իրենց ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում»,-ասել է նա: Նրա խոսքերով, հայտարարելով մրցույթի մասին, «ՖրուտՖուլ Արմենիան» հուսով է գտնել 2009թ. Ժյուլ Վեռների, որի ֆատնաստիկ թվացող նախագիծը կաշխատի 2050-2060թթ.: «Երբ Ժյուլ Վեռնը 100 տարի առաջ գրեց թռչող նավի մասին, նրան ցնորված համարեցին»,-ասել է նա:



Ըստ Շիրիմյանի, մրցույթին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք տիրապետում են հայերենին ու անգլերենին, սակայն անհրաժեշտության դեպքում մրցույթի կազմակերպիչները կօգնեն աշխատանքներն անգլերերն թարգմանելու հարցում, քանի որ մրցույթի ժյուրին ներկայացնում են պրոֆեսիոնալներ տարբեր երկրներից, նրանց թվում կան բուհերի դասախոսներ, տարբեր պետմարմինների ներկայացուցիչներ եւ այլ մասնագետներ: Աշխատանքները պետք է ներկայացվեն հետեւյալ թեմաներով` գյուղատնտեսություն եւ գյուղմթերքի արտադրություն, առեւտուր եւ մարքեթինգ, ֆինանսներ, ենթակառուցվածքներ:



Շիրիմյանը հաղորդել է, որ «ՖրուտՖուլ Արմենիան» մտադիր է 21 մրցանակ շնորհել, իսկ Ոսկե մրցանակը կազմում է 3 000 000 դրամ եւ notebook: Լավագույն աշխատանքները ներկայացրածները վարժանքներ կանցնեն

«ՖրուտՖուլ Արմենիայում» եւ նրանց աշխատանքները կհրապարակվեն, իսկ այն աշխատանքներն, որոնք հետաքրքրություն կներկայացնեն ընկերության համար, կկիրառվեն, հաղորդել է նա:



Իր կողմից «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը հավելել է, որ «ՖրուտՖուլ Արմենիայի» ամենամյա խորհուրդը տեղի է ունենում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, սակայն այս տարի խորհուրդը որոշել է հնարավորություն տալ ողջ աշխարհի երիտասարդ նախաձեռնող հայերին մասնակցել մրցույթին եւ աշխատանքներ ներկայացանել մինչ Խորհրդի նիստը: «Որքան մեծ լինի մտքի թռիչքը, այնքան լավ»,-ասել է Ղուկասյանը:



Մրցույթի կազմակերպիչներն են «Կոնվերս բանկը», «Տիերաս դի Արմենիա» ՓԲԸ-ն, «Էյ Դի Էֆ Շոփս» ՓԲԸ-ն, Հայկական միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---