Հայաստանի 8 հասարակական կազմակերպություններ գրանտեր են ստացել Համաշխարհային Բանկից18 մայիսի 2009 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան կազմակերպությունը եւ Ջինիշյան Հիմնադրամը Համաշխարհային Բանկի Երեւանյան գրասենյակում հայտարարել են «Քաղաքացիական Հասարակության» հիմնադրամի 2009թ. հաղթողներին:Ինչպես հաղորդում է ՀԲ մամլո ծառայությունը, շահույթ չհետապնդող ութ հասարակական կազմակերպություններ ընտրվել են` քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ապահովող ծրագրեր իրականացնելու նպատակով դրամաշնորհներ ստանալու համար: Ընդհանուր առմամբ, ստացվել են 99 ծրագրային առաջարկներ Հայաստանի տարբեր վայրերում գտնվող ՀԿ-ներից: Առաջարկներն ուսումնասիրվել են եւ ընտրվել են Համաշխարհային Բանկի Երեւանյան գրասենյակի, Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստանի եւ Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի» ներկայացուցիչներից կազմված ընտրող հանձնաժողովի կողմից: Հաղթողների թվում են` Հետազոտողական լրագրողների ասոցիացիան, Արմավիրի զարգացման կենտրոնը, Կանաչ ճանապարհ սերունդներին կանանց հասարակական կազմակերպությունը, Հասարակական երկխոսության եւ նախաձեռնությունների կենտրոնը, «Խատուտիկ ՀԿ»-ն, Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը, Սոցիալ-տնտեսական վերլուծությունների կենտրոնը, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ն: Սա Համաշխարհային Բանկի Քաղաքացիական Հասարակության հիմնադրամի գործունեության տասնմեկերորդ տարին է: Այս ժամանակահատվածում 61 տեղական ՀԿ-ներ ստացել են դրամաշնորհներ: Տեղաբաշխված միջոցների գումարը կազմում է $ 348.000 ՀԲ Երեւանյան գրասենյակի կողմից, եւս $ 188.000 նախկին գործընկեր Բաց Հասարակության Ինստիտուտի Աջակցության Հիմնադրամի կողմից, $30000 Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի կողմից եւ $10000 Ջինիշյան Հիմնադրամի կողմից: «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի ծրագրերը ստանում են ԱՄՆ Միջազգային զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |