«Արմավիա» ավիաընկերությունը շնորհավորել է իր փոքրիկ ուղեւորներին Երեխաների պաշտպանության օրվա առթիվ 1 հունիսի 2009 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Արմավիա» ավիաընկերության` Երեւանից իրականցվող բոլոր չվերթերում 2-12 տարեկան երեխաները նվերներ են ստացել` դպրոցական գրենական պիտույքներ, նկարչության պարագաներ: Այդ մասին հայտնում է «Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունը:Ուղեւորներից մեկի` 11-ամյա երեխայի մոր խոսքերով, «մենք հաճախ ենք օգտվում «Արմավիա» ավիաընկերության ծառայություններից եւ ցանականում եմ նշել, որ բացի հուսալիությունից եւ անվտանգությունից, այս ավիաընկերությունն անակնկալներ է մատուցում: Այժմ իմ երեխան ինքնաթիռում ստեղծագործելու է, նկարելու է, եւ կարեւոր է այն, որ նա ամբողջ կյանքում կհիշի այս օրը»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |