«Սթարը» շարունակում է մրցանակների խաղարկությունը եւ անցկացնում է «Ավելի էժան» ակցիան

PanARMENIAN.Net - Վերջերս «Սթար» սուպերմարկետների ցանցերից մեկում ավարտվել է 50 մրցանակների խաղարկությունը: Խաղարկությանը մասնակցելու համար ենթադրվում էր մայիսի 7-29-ը իրականացնել 4000 դրամ եւ ավել գնումներ եւ լրացված կտրոնները նետել հատուկ նախատեսված վիճակահանության արկղիկը: Անցյալ շաբաթ` մայիսի 30-ին, սուպերմարկետը հայտարարել է մրցանակների խաղարկություն: Մրցանակների բաշխումն իրականացվել է արկղից կտրոնների պատահական ընտրության միջոցով, ընդ որում կտրոնները հանում էին հաճախորդները:



Մայիսի 7-ից «Սթար» սուպերմարկետում անցկացվելու է «Ավելի էժան» կարգախոսով լրացուցիչ ակցիա: Ակցիայի գաղափարը էժան գնային սեգմենտի ապրանքների տեսականու ավելացման եւ լրացուցիչ 100 ապրանքների գների իջեցման մեջ է: Ակցիայի մեջ ընդգրկված ապրանքների փոփոխությունը տեղի է ունենում յուրաքանճյուր 14 օրը մեկ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---