Իրանական կոմբինատը վերամշակելու է Հայաստանի պղինձը 5 հունիսի 2009 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Ընկերության առաջնությունը «Սունգուն» պղնձի հանքավայրում նախագծերի արագ իրագործումն է Արեւելյան Ատրպատական գավառում: Այդ մասին հայտարարել է Իրանի պղնձաձուլական արդյունաբերության ազգային ընկերության գլխավոր տնօրեն Մուհամմեդ Հադի Արդեբիլին: Մոլիբդենային գործարանի եւ «Սունգուն» պղնձի հանքավայրի կոմբինատի շինարարության մեկնարկի արարողության ժամանակ Արդեբիլը նշել է, որ «Սունգուն» պղնձաձուլական կոմբինատի շինարարությունն Իրանի պղնձաձուլական արդյունաբերության կարեւորագույն նախագծերից է համարվում: «Կոմբինատի կառուցման ժամանակ կիրառվում են բարձր տեխնոլոգիաներ եւ օգտագործվում է համաշխարհային եւ եվրոպական փորձը: Շինարարությունն անցկացվում է եվրոպական եւ իրանական ընկերությունների մասնակցությամբ: Նախագծի իրագործումը պետք է ավարտվի 2012-ին»,- նշել է նա: Արդեբիլին նաեւ նշել է, որ Հայաստանի հետ բանակցություններ են վարվում «Սունգուն» կոմբինատում հայկական պղնձի կոնցենտրատի վերամշակման մասին, եւ դրա հետ կապված նշել է, որ կոմբինատի շինարարության ավարտի հետ վերամշակվելու են կոնցենտրատներ, որոնք արդյունահանվում են «Սունգուն» հանքավայրում, ինչպես նաեւ բերվում են Հայաստանից, հաղորդում է Iran.ru-ն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |