«Կոդակը» արտադրությունից հանել է Kodachrome լուսանկարչական ժապավենը

PanARMENIAN.Net - Kodak ընկերությունը դադարեցրել է Kodachrome լուսաժապավենի արտադրությունը: Այդ որոշման պատճառը պահանջարկի պակասն է, կապված թվային լուսանկարչական սարքերի զանգվածային տարածման հետ:



Ընկերությունում նշում են, որ Kodachrome-ի վաճառքի ծավալները մեկ տոկոս էլ չեն կազմում, եւ այն արտադրվում էր միայն մեկ գործարանում: Այնուամենայնիվ, Kodak-ում հավաստիացրել են, որ չեն պատրաստվում հրաժարվել լուսանկարչական ժապավենի արտադրությունից եւ վերջին տարիներին թողարկել են այդ ապրանքի մի քանի նոր տեսակներ:



Kodachrome լուսանկարչական ժապավենը հայտնվեց շուկայում 1935 թվականին եւ դարձավ առեւտրային հաջողություն գրանցած առաջին լուսաժապավենը, հաղորդում է Associated Press-ը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---