Համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ համաժողովին «գլոբալ համաձայնություն» է ձեռք բերվել27 հունիսի 2009 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Նյու-Յորքի ՄԱԿ շտաբակայանում իր աշխատանքն է ավարտել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ զարգացման համար նրա հետեւանքների հարցի շուրջ ՄԱԿ համաժողովը, հաղորդում է ՄԱԿ մամլո ծառայությունը:Համաժողովի մասնակիցները հավանություն են տվել ամփոփագրին: Դրանում ձեւակերպվել է ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ միջոցների մասին «գլոբալ համաձայնությունը»: Այն, մասնավորապես, նախատեսում է համաշխարհային ֆինանսական ինստիտուտների` Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի ռեֆորմը: Համաժողովի մասնակիցները ճանաչեցին, որ աշխարհն ամենածանր ֆինանսատնտեսական ճգնաժամն է ապրում Մեծ դեպրեսիայի ժամանակից ի վեր: Այն առաջացավ համաշխարհային ֆինանսական կենտրոնների ներսում եւ տարածվեց ողջ համաշխարհային տնտեսության վրա` առաջացնելով լուրջ սոցիալական, քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ: Վերլուծելով ճգնաժամի առաջացման պատճառները` Համաժողովի մասնակիցները հանգեցին այն եզրակացությանը, որ դրանց թվի մեջ մտնում են անհետեւողական եւ ոչ բավականաչափ կոորդինացված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինչը «անընդունելի արդյունքների հանգեցրեց գլոբալ մասշտաբով»: Իրադրությունը սրեցին լուրջ բացթողումները ֆինանսական կարգավորման, հսկողության ոլորտում եւ դիտարկման ու վաղ նախազգուշավման հարկի համակարգի բացակայությունը: Ամփոփագրում որոշվել են նաեւ ճգնաժամի արձագանքելու առաջնային միջոցները: Ընդունված որոշումներում մատնանշվում է, որ առաջնային խնդիրներից մեկը կայանում է նրանում, որպեսզի կայունացվեն ֆինանսական շուկաները եւ վերականգնվի նրանց հանդեպ վստահությունը եւ դիմակայեն պահանջարկի ու տնտեսական անկմանը: Այդ ուղղությամբ արդեն մասշտաբային գործողություններ են նախաձեռնվել մակրոտնտեսական կայունության օժանդակման եւ միջազգային ֆինանսական համակարգի ամրապնդման համար: Միեւնույն ժամանակ վճռական եւ շտապ գործողություններ են հարկավոր բնակչության առավել խոցելի խավերին` ճգնաժամի հետեւանքներին դիմակայելու համար: Համատեղ հռչակագրում արտացոլվել է մի շարք պետությունների կոչը առավել արդյունավետ պահեստային համակարգ ստեղծելու նպատակահարմարության հետագա ուսումնասիրման վերաբերյալ: Այդպիսի առաջարկներով, մասնավորապես, բազմիցս հանդես է եկել Ռուսաստանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |