Արմեն Մկոյան. 2009 թվականի ավարտին շինարարության ոլորտում կգրանցվի 5-10-տոկոսանոց աճ

PanARMENIAN.Net - 2009 թվականի ավարտին շինարարության ոլորտում կգրանցվի 5-10 տոկոսանոց աճ, լրագրողներին է հաղորդել «Էլիտ գրուպ» շինարարական ընկերության նախագահ Արմեն Մկոյանը: Շինարարական ոլորտի աստիճանական վերականգնման միտում կա, սակայն ոչ արագ տեմպերով, ասել է Մկոյանը: «Շինարարության ոլորտը կվերականգնվի միայն երկու տարուց, սակայն մասնակի վերականգնում մենք ակնկալում ենք արդեն սեպտեմբերին»,-ասել է նա: Մկոյանը հավելել է, որ այս ամիս գրանցվել է նոր ծրագրերի իրականացման պայմանագրերի աճ` անցած ամսվա համեմատ: Դա վկայում է այն մասին, որ արդեն իսկ որոշակի պահանջարկ կա, չնայած նրան, որ ճգնաժամը դեռեւս չի հաղթահարվել: Մկոյանը պարզաբանել է, որ ճգնաժամի պայմաններում մարդկանց մոտ խուճապ է հայտնվում եւ առաջանում է «հետաձգված» պահանջարկ: «Շինարարության ոլորտում կգրանցվի 5-10- տոկոսանոց աճ»,-ասել է նա:



Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ հայկական «Էլիտ գրուպ» շինարարական ընկերությունը պայմանագիր են կնքել միջնաժամկետ փոխառության մասին: Ըստ պայմանագրի, «Էլիտ գրուպ» ընկերությանը 5,5 մլն դոլարի վարկ կհատկացվի, ինչպես նաեւ 130 հազար եվրո դրամաշնորհ` էներգախնայողության ոլորտում:



Ինչպես ասել է Մկոյանը, վարկային միջոցները կուղղվեն հիմնականում «Հյուսիսային ճառագայթ» նախագիծն ավարտելուն, իսկ ՎԶԵԲ-ը կվերահսկի այդ միջոցների ծախսումը: Ըստ նրա, այս փուլում «Էլիտ գրուպը» 7 նախագիծ է իրականացնում Երեւանում: «Ոչ մի նախագիծ չի սառեցվել, չնայած ծանր պայմաններին: Մեզ հաջողվեց մեր ուժերով շարունակել շինարարությունը»,-ասել է նա: Մկոյանը նշել է, որ ամենածանր պահն ետեւում է (հունվար-փետրվար), եւ նույնիսկ եթե ռեսուրսներ չգտնվեին, միեւնույն է ընկերությունն ավարտին կհասցներ այդ նախագծերը: «Ընկերության հաջողության բանաձեւն այն է, որ, առաջինը, բազմամյա աշխատանքի արդյունքում մենք կարողացանք շահել բնակչության վստահությունը, նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ շինարարության ոլորտը առավել ռիսկային է»,-ասել է «Էլիտ գրուպի» նախագահը:



Բացի այդ, ըստ Մկոյանի, փոխառության մասին բանակցություններն ընթանում են Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ նոր նախագծի իրագործման միջազգային թրենդի շրջանակներում եւ կան դրական արձագանքներ:



Ընկերության նախագահը հավելել է, որ տարածաշրջանային ծրագրերի մասին դեռեւս վաղ է մտածել, սակայն մայրաքաղաքում իրականացվող նախագծերից բացի, կան նաեւ նախագծեր հանգստի գոտում` Ջերմուկում, Ծաղկաձորում, Սեւանում: Այս տարի «Էլիտ գրուպը» մտադիր է նոր բնակելի շենքի շինարարություն սկսել Դեմիրճյան փողոցում, ասել է նա:



«Էլիտ գրուպն» իրականացնում է բնակելի ու հասարակական էլիտային համալիրների շինարարություն, ներքին հարդարման աշխատանքներ, դիզայն, շենքերի սպասարկում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---