Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդի» 2009-2011ԹԹ. ներդրումային ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 1-ի նիստում քննարկել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2009-2011 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը։



Ըստ հաղորդագրության, հանձնաժողովը որոշեց համաձայնություն տալ «ՀայՌոագազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2009-2011 թվականների ընթացքում իրականացվելիք ներդրումային ծրագրին՝ 61 մլրդ 615 մլն դրամ ծավալով՝«ՀայՌուսգազարդ»-ի կողմից ներկայացրած 65,78 մլրդ դրամի դիմաց: Ներդրումներից 27 մլրդ 129 մլն դրամը նախատեսված է 2009 թվականի համար:



Ներկայացնելով ծրագիրը «ՀայՌոագազարդ» Զարգացման ներդրումային ծրագրերի վարչություն պետ Աշոտ Հակոբյանը ասաց, որ ներդրումային ծրագիրը կազմված է հաշվի առնելով ներկայիս ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բնական գազի նոր սակագնի հաստատման հանգամանքը։



Ծրագրում ներառված միջոցառումները ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն ընկերության կողմից տարվող թե ներքին, թե արտաքին տնտեսական գործունեության առումով։ Ծրագիրը նպատակաուղղված է ինչպես Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության եւ հուսալի գազամատակարարման ապահովմանը, այնպես էլ գազասպառողների շրջանում անվտանգության անհրաժեշտ մակարդակի բարձրացմանը։
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---