ՊրոԿրեդիտ բանկը նոր ամառային պայմաններով առաջարկում է VISA միջազգային քարտեր 6 հուլիսի 2009 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ բանկը մինչեւ օգոստոսի 31-ն առաջարկում է նոր պայմաններ VISA միջազգային չիպային քարտերի համար, հաղորդում է բանկի մարքեթինգի մամլո ծառայությունը:Համաձայն հաղորդագրության, այժմ դրանք տրամադրվում են 50 տոկոս զեղչով առաջին տարվա սպասարկման համար, բացի դրանից ՊրոԿրեդիտ բանկի վրացական բոլոր բանկոմատներում դրանց սպասարկումն անվճար է: Միաժամանակ նշվում է, որ VISA քարտերը տրամադրվում են անվճար: Նոր առաջարկի շրջանակներում, VISA Classic քարտերի տարեկան սապասարկման վարձը կազմում է նախկին 8000 դրամի փոխարեն 4000 դրամ, իսկ VISA Electron քարտերը նախկին 4000 դրամի փոխարեն` 2000 դրամ (այս սակագները գործում են միայն առաջին տարվա սպասարկման համար): «Այս նոր պայմանները հատկապես կհետաքրքրեն հաճախակի արտասահման, մասնավորապես Վրաստան մեկնողներին, քանի որ այնտեղ Պրոկրեդիտ բանկի բոլոր բանկոմատներն այժմ անվճար են սպասարկում VISA քարտերը», ասվում է հաղորդագրության մեջ: Պրոկրեդիտ բանկի VISA միջազգային քարտերը սպասարկվում են ավելի քան 1 մլն բանկոմատներում եւ աշխարհի ավելի քան 500 հազար վճարային տերմինալներում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |