Արթուր Ջավադյան. Հայաստանն ու Լիբանանը «նոր երեխա են ստեղծել» 6 հուլիսի 2009 - 22:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Լիբանանը «նոր երեխա են ստեղծել», որի ծնորղներն են երկու ապրանքանիշերը` «Բանկ Անելրք» եւ Credit Bank-ը, լրագրողներին է հայտարարել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մամլո ասուլիսում, որը նվիրված էր Լիբանանի «Credit Bank»-ի ընդգրկմանը «Բանկ Անելիքի» բաժնետերերի կազմում: Նրա խոսքերով, նման գործարքը վկայում է այն մասն, որ վստահություն կա ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականության հանդեպ, առավել եւս ճգնաժամի պայմաններում: Բացի այդ, ըստ նրա, դա վկայում է հանրապետության ֆինանսական համակարգի ու ֆինանսական ինստիտուտների հանդեպ վստահության մասին: «Այդ վստահությունը վկայում է, որ Լիբանանի Կենտրոնական բանկն արտոնել է այդ գործարքի կնքումը: Նման վստահության արդյունքում, ըստ ԿԲ ղեկավարի, հայտնվեց բանկը, որի 51 տոկոսը պատկանում է Credit Bank-ին, իսկ այն կորպորատիվ կառավարումը, որը կա «Բանկ Անելիքում». կփոխվի դեպի լավը: Այս առնչությամբ նա հավելել է, որ այն գործիքներն, որն ունի «Բանկ Անելիքը» կհամալրվեն լիբանանյան բանկում կիրառվող գործիքներով, իսկ կառավարման համակարգը կհամալրվի նոր գործընթացներով: «Նման միավորման արդյունքում մենք կստանանք «նոր երեխա», որի ծնորղները երկու հայտնի ապրանքանիշեր են»,-ասել է նա: Ջավադյանը հույս է հայտնել, որ այդ նոր կառույցը հետագայում հնարավորություն կունենա առավել ագրեսիվ գործել Հայաստանի ֆինանսական շուկայում, մեծ շահույթ ստանալ եւ առավել հասանելի դարձնել բոլոր բանկային ծառայությունները Հայաստանի բնակչության համար: Ներկայացնելով Credit Bank-ը, ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ իր գործունեության ընթացքում (30 տարի) նա դրսեւորել է իրեն որպես զարգացող բանկ, իսկ որոշ օպերացիաներով` որպես առաջատար, լիբանանյան բանկային համակարգում իր տեղն ունեցող եւ իր ապրանքանիշն ունեցող բանկ: Ինչ վերաբերում է «Բանկ Անելիքին», ապա այս համատեքստում Ջավադյանը կարեւորել է բանկի դերը Հայաստանի համար ծանր պայմաններում, երբ դրամական փոխանցումների «Անելիք» համակարգը առաջինը մուտք գործեց հայկական շուկա եւ ապահովեց ֆինանսական կապը հայկական սփյուռքի հետ: Բացի այդ, նա հավելեց, որ «Բանկ Անելիքը» ՀՀ միակ բանկն է, որը դուստր ձեռնարկություն ունի Ռուսաստանում` «Բանկ Անելիք.ռու»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |