Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը սեմինար է անցկացրել ՎՏԲ -Հայաստան բանկում

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր գրասենյակում հուլիսի վեցին տեղի է ունեցել սեմինար-շնորհանդես. «Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար. օրենսդրություն, կառույց, նպատակներ եւ խնդիրներ», - հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկատվական-կրթական բնույթ կրող սեմինարը նախապատրաստել եւ անցկացրել էին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասնագետ Հրանուշ Աղայանն ու գրասենյակի իրավաբան Հայկ Հովհաննիսյանը:



Սեմինարին մասնակցել են ՎՏԲ-Հայաստան բանկի մի շարք մասնաճյուղերի ղեկավարները, ինչպես նաեւ բանկի պրոֆիլային ստորաբաժանումների աշխատակիցներն ու ղեկավարները: Մասնավորապես, մանրածախ ծառայությունների առաջ մղման, մասնաճյուղային ցանցի եւ անհատների` հաճախորդների, ավանդատուների, փոխառուների, սպառողների բանկային ծառայությունների սպասարկման զարգացման ոլորտում զբաղված իրավաբաններն ու մասնագետները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---