Վրաստանը վերսկսել է գազի առաքումը դեպի Հայաստան

PanARMENIAN.Net - Ռուսական գազի առաքումը Հայաստան Վրաստանի տարածքով, որը դադարեցվել էր հուլիսի 8-ին, այսօր առավոտյան վերսկսվել է: Այդ մասին հաղորդել են «Վրաստանի նավթային ու Գազային կորպորացիա» ԲԲԸ-ում:

Առաքումները դադարեցված էին Վրաստանում գազաչափիչ կայանի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ:



Վրացական ընկերության ներկայացուցչի խոսքերով, գազի տեղափոխման մասնագետները հայ գործընկերների հետ միասին օպերատիվ իրականացրեցին բոլոր տեխնիկական աշխատանքները, որից հետո գազի տարանցումը վերականգնվեց:



Վերջին անգամ գազի առաքումը Վրաստանից Հայաստան դադարեցվել էր 2009թ. հունիսի 16-21, քանի որ Վրաստանի Գազատրանսպորտային ընկերությունը աշխատանքներ էր տանում «Ղազախ-Սագուրամո» գազամուղին նոր հատված միացնելու ուղղությամբ: Այդ ընթացքում Հայաստանի գազամատակարարումը կատարվում է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանի հաշվին:



«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ռուսական գազի առաքման ու բաշխման մենաշնորհային իրավունք ունի Հայաստանի ներքին շուկայում: Գազը Հայաստան է մտնում Վրաստանի տարածքով:



Ընկերությունը ստեղծվել է 1997թ., նրա բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն (բաժնետոմսերի 80 տոկոս) եւ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը (20 տոկոս):
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---