Nabucco-ի գծով հաջորդ քայլը կարող է դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ արտահանման գազի գնի վերաբերյալ համաձայնագիրը15 հուլիսի 2009 - 13:44 AMT PanARMENIAN.Net - «Nabucco-ի գծով հաջորդ քայլը կարող է դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ արտահանման գազի գնի վերաբերյալ համաձայնագիրը: «ԱՄՆ-ն անհամբեր դրան է սպասում »,-Վաշինգտոնում հայտարարել է սենատոր Ռիչարդ Լուգարը, որը վերադարձել է Անկարայից, ուր հուլիսի 13-ին ԱՄՆ-ն էր ներկայացնում Nabucco-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությանը: Ըստ Լուգարի, Nabucco-ն մի նախագիծ է, որն ունի ԱՄՆ-ի հզոր աջակցությունը: Վերջերս Ադրբեջանի ու ՌԴ-ի միջեւ գազային համաձայնագրի կնքման մասին Լուգարն ասել է, որ «համաձայնագիրը չի կարող խանգարել Ադրբեջանի մասնակցությանը Nabucco-ին, քանի որ ՌԴ-ն ինքը կարող է դառնալ նախագծի մասնակիցը»: Սենատոր Լուգարը հույս է հայտնել, որ Անկարայում ստորագրված պայմանագիրը կարագացնի գազի արտահանումը Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա: Անցած երկուշաբթի Nabucco-ի մասնակից երկրները Անկարայում միջկառավարական համաձայանգիր են կնքել: Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ռումինիայի կառավարություների ղեկավարներն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, հաղորդում է ադրբեջանական Trend News գործակալությունը: Շինարարությունը կմեկնարկի 2011թ., առաջին առաքումները կսկսվեն 2014-ին: Խողովակաշարի առավելագույն հզորությունը կազմում է 31 մլրդ խմ տարեկան: Ներդրումային որոշումը կկայացավի 2010թ. առաջին եռամսյակում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |