Համաշխարհային ճգնաժամին հակազդելու վարկանիշով Հայաստանը վերջինն է

PanARMENIAN.Net - Տնտեսական, քաղաքական ու սոցիոմշակութային ոլորտներում համաշխարհային ճգնաժամին հակազդելու վարկանիշով Հայաստանը վերջինն է ԱՊՀ երկրների թվում: Այդ մասին ասվում է Միավորված եվրասիական փորձագիտական ցանցի (JEEN) առաջին զեկույցում:



Ըստ JEEN-ի, Հայաստանի հետ նույն` 8-րդ դիրքում են Վրաստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը:



Առաջատարներն են Ղազախստանը, Ադրբեջանն ու Բելառուսը: Ղազախստանը առաջատարների թվում է հայտնվել հակաճգնաժամայի ծրագրի մշակման բարձր մակարդակով, նրա արդյունավետության, իրական արդյունքների առկայության ու իշխանությունների ակտիվ աշխատանքով այդ ուղղությամբ:



Չորրորդ տեղը կիսել են Լիտվան ու Էստոնիան: Նրանց հաջորդում է Թուրքմենստանը: Վեցերորդն են Լատվիան ու Ուկրաինան, յոթերորդն են` Ուզբեկստանն ու Մոլդովան:



Հետազոտության նպատակն է վեր հանել հետխորհրդային պետությունների զարգացման հիմնական միտումները ճգնաժամի պայմաններում: Վարկանիշի հիմքում նախկին ԽՍՀՄ երկրներում փորձագետների, քաղաքագետների, մեկնաբանների, լրագրողների, պետական կառույցների աշխատակիցների հարցման արդյունքներն են:



Վարկանիշում չի ընդգրկվել Ռուսաստանը: Երկու պատճառով` հետազոտությունը կողմնորոշված է հիմնականում Կենտրոնական Ասիայի երկրներում իրադարձությունների լուսաբանմանը: Աշխարհի խոշորագույն պետությունը կարող էր ետին պլան մղել բոլոր երկրները:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---