Հայաստանի մարզերում նախապատվությունը տրվում է փոքր բիզնեսի զարգացմանը

PanARMENIAN.Net - Սույն թվականիհուլիսի 2-ից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ - գերմանական ProSME ծրագրի աջակցությամբ Եղեգնաձորում իրականացվել է Տեղական Տնտեսական Զարգացման PACA (Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում) ծրագիրը: Ծրագրի ընթացքում համայնքի 12 անդամներ անցել են PACA մեթոդոլոգիայի ուսուցում, որոնցից 7-ն ընդգրկվել են տեղական տնտեսության զարգացման ազգային ցանցի մեջ, տեղի են ունեցել հարցազրույցներ ու փոքր աշխատանքային հանդիպումներ Եղեգնաձոր համայնքի մոտ 50 ձեռնարկատերերի - ակտիվ դերակատարների հետ: Ստացված տեղեկատվության հիման վրա վեր են հանվել Եղեգնաձորի տնտեսության մրցակցային առավելությունները, հիմնական - հեռանկարային ճյուղերը, հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները, - այս ամենի շուրջ պատրաստվել է առաջարկությունների փաթեթ: Արդյունքները կհրատարակվեն առանձին գրքույկում - կներկայացվեն համայնքի շահագրգիռ կողմերին:



Հենվելով Եղեգնաձոր համայնքի մրցակցային առավելությունների - տնտեսության հիմնական ու հեռանկարային ճյուղերի վրա` առաջարկվել են փոքր բիզնես գաղափարներ, որոնք կարող են իրականացվել - տալ արդյունքներ 3-6 ամսվա ընթացքում: Ս.թ. հուլիսի 24-ին Եղեգնաձորքաղաքում կազմակերպվում էԵղեգնաձորի տեղականտնտեսական զարգացման PACA ծրագրի արդյունքների ներկայացում, հաղորդում է Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---