ՀՀ նախագահը ծանոթացել է Զվարթնոց օդանավակայանի նոր համալիրի շինարարական աշխատանքներին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ` ծանոթանալու օդանավակայանի հանրային գոտում կառուցվող նոր համալիրի շինարարական աշխատանքներին:



Համալիրն սկսել է կառուցվել 2008թ. եւ շահագործման կհանձնվի 2011թ., որից հետո Զվարթնոց միջազգային օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 3 միլիոն ուղեւոր:



Նախագահը շրջել է նաեւ արդեն շահագործվող մեկնման եւ ժամանման սրահներում, ծանոթացել նոր ներդրված տեխնիկական համակարգերին եւ ուղեւորների սպասարկման գործընթացի կազմակերպմանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---