«Արմավիա» ընկերությունն այսօր ճանապարհել է այս տարվա իր 400 հազարերորդ ուղեւորին

PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերությունն այսօր ճանապարհել է այս տարվա իր 400 հազարերորդ ուղեւորին: Ուղեւորը 45-50 տարեկան մի կին էր, որը U8 9045 Երեւան-Վլադիկավկազ չվերթով էր ուղեւորվելու: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ավիաընկերությունից, Տիգիեւա Ցիրան զարմացել էր, երբ տեսել էր «Արմավիայի» ւողարկած պլազմային հեռուստացույցն ու ծաղիկները: Ինչպես նաեւ նրա էկոնոմ կարգի տոմսը փոխարինվել էր բիզնես կարգի տոմսով:



Կինը շնորհակալություն էր հայտնել «Արմավիային» առավոտյան մատուցված նվերների համար, ինչպես նաեւ շնորհակալ էր Երեւան-Վլադիկավկազ-Երեւան նոր չվերթի համար, որի շնորհիվ նա այժմ հեշտությամբ կարող է հասնել ինչպես եվրոպական, այնպես էլ Մերձավոր Արեւելքի քաղաքներ:



«Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի խոսքով, չվերթների աշխարհագրությունն ընդլայնվում է, նոր ուղղություններ են բացվում,կ համալրվում է ընկերության ավիատարածքը:



«Կրկնակի հաճելի է, որ նվերը հասել է Երեւան-Վլադիկավկազ-Երեւան նոր պարբերական չվերթի ուղեւորին»,- նշել է Նորայր Բելլույանը:



Նշենք, որ «Արմավիա» ավիաընկերության ուղեւորահոսքն աճել է 11,5%-ով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---