Տիգրան Դավթյան. Բյուջետային արգելակալանքի իրականացումը ճգնաժամի պայմաններում նպատակահարմար չէ28 օգոստոսի 2009 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամի պայմաններում բյուջետային արգելակալանքի իրականացումը նպատակահարմար չէ, որովհետեւ, եթե տնտեսությունը գտնվում է հետընթացի փուլում, կարեւոր է ավելացնել ծախսերը եւ անցկացնել ընդլայման քաղաքականություն, հայտարարեց Երեւանում կայացած մամլո ասուլիսին Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, քանի որ պետությունը լուրջ դեր ունի տնտեսության մեջ, ապա այս պայմաններում նրա խնդիրն է` հավելյալ միջոցներ ներգրավել եւ մեծացնել ծախսերը, ինչը եւ անում են բոլոր երկրները նման հնարավորության առկայության դեպքում: «Չնայած ամբողջ աշխարհում եկամուտների կրճատմանը, տարբեր երկրների կառավարությունները փորձում են չկրճատել ծախսերը տնտեսությունը խթանելու համար: Ծախսերի կրճատումը բացասաբար կազդի երկրի ՆՀԱ-ի վրա:Այս ենթատեքստում ֆինանսների նախարարը ավելացրեց, որ արգելակալանքի իրականացման եւ եկամուտների կրճատման դեպքում յոթ ամսվա կտրվածքով ՆՀԱ-ի անկումը կլիներ 18.5%-ից բարձր, ինչը մուլտիպլիկացիոն ազդեցություն կունենար երկրի տնտեսության վրա: «Տնտեսության քաղաքականության տեսակետից ես բացարձակապես դեմ եմ ծախսերի պակասեցմանը, հակառակը, մենք պետք է անենք ամեն հնարավորը դրանք ավելացնելու համար»,- հայտարարեց նախարարը: Ինչպես նշեց Դավթյանը, ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը կրճատեց բյուջետային եկամուտների աղբյուրները եւ մեծացրեց ծախսերը, իսկ առաջացած տարբերությունը որոշվել է փոխհատուցել ներգրաված եկամուտների հաշվին: «Կառավարությունը ներկա պահին մտադրություն չունի իրականացնելու արգելակալանքը»,- հավատացրեց նախարարը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |