Երեւանի կոնյակի գործարանն, անկախ ճգնաժամից, ակտիվ սոցիալական քաղաքականություն է վարում

PanARMENIAN.Net - 2008-2009թթ. ֆինանսական տարում Երեւանի կոնյակի գործարանում կրճատումներ չեն եղել, Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: «Անկախ ճգնաժամից, մենք կրճատումներ չենք ունեցել, մեր աշխատակիցների թիվը ավելացել է 2-ով, ավելին, գրանցվել է աշխատավարձի որոշակի աճ»,-ասել է նա:



Այս առնչությամբ նա հավելել է, որ ԵԿԳ-ն շարունակում է ապահովել իր աշխատակիցների ամբողջական սոցիալական փաթեթը` ներառյալ առողջության, կյանքի ու դժբախտ պատահարներից ապահովագրումը:



Գրիգորյանը հաղորդել է նաեւ, որ ամենահայտնի միջազգային ընկերություններից մեկի անցկացրած աուդիտի արդյունքում ԵԿԳ-ն ստացել է Շրջակա միջավայրի կառավարման համակարգի ISO 14001 եւ Մարդու առողջության ու անվտանգության համապատասխանության OHSAS 18001 հավաստագրեր:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---