Երեւանում հանձնել են «Տարվա ապրանքը» ազգային 3-րդ մրցանակը

PanARMENIAN.Net - Այս տարի «Տարվա ապրանքը» մրցանակը ազգային կոչվելու ավելի շատ հիմքեր ստացավ, քանի որ աճեց մրցանակաբաշխությանը ներկայացված հայկական ապրանքների թիվը, չնայած ճգնաժամին:



2009թ. աճել է մրցանակի համար ներկայացված հայտերի քանակը` հասնելով 50-ի: Ընդհանուր առմամբ ներկայացվել է շուրջ 80 տեսակի ապրանք:



«Տարվա ապրանքը» հանձնվում է հետեւյալ անվանակարգերում` սննդամթերք եւ առօրյա սպառման ապրանքներ, եւ անցնում է «Ժողովրդի ճանաչումը` ապրանքի միակ եւ բարձրագույն գնահատականն է» կարգախոսով:



Տարվա ընթացքում մասնագետները հետեւել են ապրանքի պահանջարկի դինամիկային, համեմատելով խանութներից ստացվող տվյալները: Ապրանքի գնահատման չափանիշը վաճառքի ծավալներն են հատավաճառի տեսքով:



Արդյունքում, ընտրվել եւ ներկայացվել է 19 ընկերությունների 33 անուն ապրանք (որոնցից միայն 7-ն են ներմուծվող): Այդ թվում 3 ընկերություններ հավակնում են «Գրան Պրի» մրցանակի` «Շող» հալած յուղի եւ ձեթի կոմբինատը («Արեւ», «Ոսկե արեւ», «Շողակաթ» ձեթի տեսակները եւ «Արեւիկ» հալած յուղը, «Ոսկե արեւ» բուսական կարագը), «Բարի Սամարացի» ընկերությունը («Նուրբ» եւ «Բարի սամարացի» ապրանքատեսակների եփած երշիկ, «Մոսկովյան» կիսաապխտած երշիկ, աղիքով նրբերշիկ եւ բաստուրմա) եւ NewPlast ընկերություն (ջեռուցման համակարգեր, մետաղապլաստիկ խողովակներ):



Պաղպաղակի արտադրությամբ զբաղվող ընկերությունների թվում «Տարվա ապրանք» մրցանակը ստացավ «ԱՍԱ» ընկերությունը, աղբյուրի ջրի ոլորտում` «Այգ» (արտադրող «Արզնի գրուպ»): Թեյի ու սուրճի արտադրության ոլորտում առավելությունը տրվեց «Մեգա Արարատ» եւ «Լատինո» (ներմուծող «Ալեքս Գրիգ») ընկերություններին համապատասխանաբար: Լավագույն չորահաց է ճանաչվել «Սնեկարմ» ընկերության «Տրի կորոչկի» ապրանքանիշը: Ինչ վերաբերում է ծխախոտին, ապա ասյտեղ առաջատարը «Cigaronne Dimond»-ն է: «Լավագույն գինի» անվանակարգում մրցանակ է ստացել «Բրեստ» ընկերությունը «Վինար» գինու արտադրության համար:



Լավագույն ատամի մածուկ է ճանաչվել «Ակվաֆրեշը», «Լավագույն տաքացուցիչ» անվանակարգում առավելագույն վստահությունն է նվաճել «Տերմոռոս-Ար» ընկերությունը: Մեկանգամյա օգտագործման սպասքի լավագույն արտադրողն է «Օվալ պլաստիկը», իսկ մակարոնների թվում` «Կայսրության պաստան»:



Լավագույն զուգագուլպա է ճանաչվել «Կոնտե Էլեգանտ» ընկերության արտադրանքը, լավագույն լվացող միջոց` նույն ընկերության «Բագի» ապրանքանիշը, լավագույն գրասենյակային թուղթ` «Էյ Փի Էս Թի» ընկերության «Գալաքսի» ապրանքանիշը:



Այս կամ այն ապրանքի հաղթանակը համապատախան անվանակարգում վկայում է ապրանքի բարձր որակի եւ այն առաջ տանելու ուղղությամբ գրագետ մարքեթինգային ռազմավարության մասին:



Արարողությանը մասկցել են քաղաքական գործիչներ, խոշորագույն հայկական եւ արտերկրի ընկերությունների, առեւտրի ցանցերի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, պետկառավարման մարմինների աշխատակիցներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---