Արարատբանկը գործարկեց «Արարատբանկ նյուզ» հեռուստատեսային նախագիծը16 սեպտեմբերի 2009 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Արարատբանկը գործարկեց «Արարատբանկ նյուզ» հեռուստատեսային նախագիծը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ ստեղծված նախագիծն այսուհետ ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, հեռուստադիտողին կներկայացնի նորություններ Արարատբանկից, կանդրադառնա Արարատբանկի կողմից մատուցվող բանկային ծառայությունների մանրամասներին, սակագներին, բանկային պրոդուկտներին: «Արարատբանկ նյուզ»-ը կհյուրընկալի նաեւ բանկային մասնագետների, փորձագետների, որոնք հանգամանորեն հեռուստադիտողին կներկայացնեն Արարատբանկի բանկային ծառայությունները, դրանցից օգտվելու կանոնները, դրանց անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, կօգնեն ու կուղղորդեն հաճախորդներին: «Արարատբանկ նյուզ»-ի տաղավարում կլինեն նաեւ Արարատբանկի այն աշխատակիցները, ովքեր նախագծում եւ իրականացնում են Արարատբանկի բանկային ծառայությունները, եւ հեռուստադիտողը հնարավորություն կունենա անմիջականորեն շփվել նաեւ այն մարդկանց հետ, ում հետ ամեն օր հանդիպում է առօրյայում: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան նաեւ news@araratbank.am էլեկտրոնային հասցեով հայտնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները, դիտողություններն ու ցանկությունները: Արարատբանկնյուզըեթերում է ամեն օր, ժամը 19:30-ին հեռարձակվող Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր թողարկումից անմիջապես հետո: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |