Հայաստանում մշակվում է տեսչական համակարգի բարեփոխման հայեցակարգը17 սեպտեմբերի 2009 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատել է Հայաստանի տեսչական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքերով, հայեցակարգը հիմնականում ուղղված է քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը: «Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ տեսուչներն անտեղի ստուգումներ են անցկացնում, պատշաճ չեն վերաբերվում, շատ կոշտ պատժամիջոցներ են կիրառում` խոշոր գումարի տուգանքներ, միեւնույն ստուգումները կրկնվում են տարբեր գերատեսչությունների կողմից: Այդ հայեցակարգի իրականացումը թույլ կտա լուծել գոյություն ունեցող խնդիրները», - նշել է Երիցյանը:Ինչպես նշել է նախարարը, հայեցակարգի արդյունավետ իրականացման համար Հայաստանի կառավարությանն առընթեր կստեղծվի Համակարգման խորհուրդ, իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում` տեխնիկական աջակցության: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |