Հայաստանում վարկային տոկոսադրույքները 2009 թվականի վերջին կնվազեն միջինում 1-2 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տարվող մինչեւ 2009 թվականի վերջ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման քաղաքականության արդյունքում վարկային տոկոսադրույքները կարող են միջինում նվազել 1-2 տոկոսով: Այդպիսի կարծիք PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: Նրա խոսքերով, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ԿԲ-ի քաղաքականությունն արդեն հանգեցրել է վարկերի գծով բանկային տոկոսադրույքների նվազեցմանը: «Մենք արդեն զգում ենք, որ վարկային տոկոսադրույքները նվազում են», - ասել է նա:



Դրա հետ մեկտեղ, Հանեսյանը պարզաբանել է, որ վարկային տոկոսադրույքների նվազեցումը, առաջին հերթին, կապված է դեպոզիտային տոկոսադրույքների նվազեցման հետ, որոնց նվազեցման արդյունավետությունը, իրենց յուրահատկության շնորհիվ, տեսանելի կլինի միայն առաջիկա երեք ամսվա ընթացքում, քանի որ նախորդ երեք ամիսներին բանկերը դեպոզիտներ ընդունել են առավել բարձր տոկոսադրույքներով:



Ինչ վերաբերում է ԿԲ-ի կողմից 5 տոկոս մակարդակում սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա այդ առնչությամբ Ամերիաբանկի գլխավոր տնօրենն ասել է, որ երկրի տնտեսության զարգացման տվյալ փուլում այն ամենաօպտիմալն է:



Հանեսյանը նաեւ հույս է հայտնել, որ 2009 թվականի վերջին վարկավորման շուկայում ակտիվություն կնկատվի: «Ես հույս ունեմ, որ մինչեւ տարվերջ մեր բիզնեսը կակտիվանա, քանի որ պահանջարկը պետք է դրանով պայմանավորված լինի, եւ մենք կվերադառնանք վարկավորման այն տեմպերին, որոնք եղել են մինչեւ ճգնաժամը», - ավելացրել է նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---