Հռոմում տեղի ունեցավ «Արմավիա» ընկերության Երեւան-Հռոմ-Երեւան ուղիղ չվերթի բացման պաշտոնական արարողությունը 1 հոկտեմբերի 2009 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Հռոմի«Լեոնարդո դա Վինչի» օդանավակայանի«ՍալաԲլու» սրահումտեղի ունեցավ Արմավիա ընկերության կողմից իրականացվող Երեւան-Հռոմ-Երեւան ուղիղ չվերթի բացման պաշտոնական արարողությունը:«Որպես դեսպան, ես դրական եմ գնահատում այս չվերթի բացումը, քանի որ պատմական իրադարձություն է, որը միմյանց է մերձեցնում երկու հինավուրց ժողովրդների` հայերին ու իտալացիներին, որոնք միշտ բարեկամական հարաբերություններ են ունեցել միմյանց հետ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հռոմում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը Իտալիայում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Ըստ նրա, Հռոմում հայերը բացառիկ ներկայություն ունեն, իսկ ընդհանրապես Իտալիայում չկա մի քաղաք, որտեղ հնարավոր չլինի հայկական հետք գտնել: Այս համատեքստում նա հավելել է, որ Իտալիայի ժողովրդի արվեստն ու մշակույթը եւս անդրադարձել են հայերի վրա` սկսած ճարտարապետությունից եւ վերջացրած ամենատարբեր ոլորտներով: «Բնակաբանար, այս իրադարձությունը լավ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջության ոլորտներում»,-ասել է Կարապետյանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Հռոմի քաղաքապետարանի, «Հռոմի օդանավակայաններ» ընկերության փոխնախագահը, ինչպես նաեւ պաշտոնատար այլ անձնք: Այնուհետեւ ներկաների առջեւ ելույթ ունեցան հատուկ այս միջոցառման համար Հայաստանից ժամանած փողային գործիքների ու «Միկա» պարային համույթները եւ վաստակավոր դուդուկահար Գեորգի Մինասովը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |