Հայաստանը 500 մլն դոլար կստանա ԱԶԲ-ից Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման համար 1 հոկտեմբերի 2009 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկի` ԱԶԲ-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման նպատակով 500 մլն դոլարի ֆինանսավորմանը, ասվում է բանկի պաշտոնական կայքէջում: Ըստ հաղորդագրության, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 962 մլն դոլար, որոնցից 500 մլն դոլարը կհատկացվի ԱԶԲ-ի վարկային միջոցներից, իսմ ծրագրի մնացած մասը կֆինանսավորի Հայաստանի կառավարությունը եւ այլ ներդնողներ: Վարկային միջոցները Հայաստանին կտրամադրվեն 32 տարով` 8-ամյա արտոնյալ ժամկետով, որի ընթացքում տոկոսադրույթը կկազմի տարեկան 1 տոկոս, իսկ հետո կավելանա տարեկան 1,5 տոկոսով: Հաղորդագրության մեջ ասվում է, որ առաջին մասնաբաժինը` 60 մլն դոլար կուղղվի Երեւան-Աշտարակ մայրուղու 18-կիլոմետրանոց հատվածի վերակառուցմանը եւ Երեւան-Արարատ հատվածի անվտանգության բաերլավմանը: Ծրագրի իրականացումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2016թ. դեկտեմբերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |