Հայաստանի կառավարությունը 40 մլն դոլարի բյուջետային վարկ կտրամադրի «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը Վանաձորում կայացած արտագնա նիստում որոշել է 2009թ. չորրորդ եռամսյակում ՀՀ պետական բյուջեից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ` վեց ամիս ժամկետով, տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով: Խնդրի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Հայռուսգազարդը» հաջողությամբ է կատարում իր ներդրումային ծրագիրը, եւ այս վարկը կարագացնի այդ գործընթացը: Որոշումն ունի հակաճգնաժամային բովանդակություն, վարկը տրամադրվում է կարճ ժամկետով, ունի վարկային պարտավորության ապահովման հուսալի միջոց:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---