Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Ericsson-ի ներդրումը հանրապետության IT-ոլորտի զարգացման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Էրիքսոն ընկերության փոխնախագահՅան Կեմպբելին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` ՀայաստանիՀանրապետության վարչապետըբարձր է գնահատել Էրիքսոն ընկերության` Հայաստանում աշխատանքներ ծավալելու պատրաստակամությունը:



Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարեւորում է Հայաստանում լայնաշերտ ցանցի ստեղծման նպատակով փոխշահավետ համագործակցության ձեւավորումը, Էրիկսոնի եւ տեղական ընկերությունների միջեւ համագործակցության զարգացումը, էլեկտրոնային կառավարման բնագավառում համագործակցության հնարավորությունները, Գյուրիում տեխնոպարկի ստեղծման ծրագրում Էրիքսոն ընկերության մասնակցությունը, ինչպես նաեւ «Արմթեք» տարեկան համաժողովին Էրիքսոնի մասնակցությունն ու օժանդակության հարցը: Հանդիպման ավարտինգործադիրիղեկավարը Էրիքսոն ընկերությանը մաղթել է հաջողություններ Հայաստանում նախատեսվող ծրագրերի իրականացման գործում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---