Հայաստանն ու Հունգարիան հակամենաշնորհային մրցակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր ընդունել է Հունգարիայի մրցակցային մարմնի ղեկավար Նելդ Զոլտանին եւ նույն գերատեսչության գլխավոր քարտուղար Բելենի Անդրեային, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հունգարիայի մրցակցային մարմինը Եվրամիության հետ համատեղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետների համար կանոնավոր վերապատրաստման դասընթացներ է անցկացնում, որի համար Հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը:



Ն. Զոլտանն իր կողմից առաջարկեց ընդլայնել վերապատրաստման դասընթացները, դրանցում ընդգրկելով նաեւ այդ երկրի մրցակցային մարմնում գործնական ուսումնասիրություններ, ինչպես նաեւ դասընթացների կազմակերպում տեղում` ՀՀ ՏՄՊՊՀ-ում:



Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների զրույցից պարզվեց, որ երկու երկրներում էլ մրցակցության պաշտպանության բնագավառում նույնատիպ խնդիրներ են առկա. մասնավորեցումից հետո մեծ թվով շուկաներում մենաշնորհների առաջացում (պետական մենաշնորհները վերածվեցին մասնավոր մենաշնորհների), փոքր ձեռնարկությունների համար ,մատչելիե դրամական ռեսուրսների դժվար հասանելիություն:



Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները փոխանակեցին մրցակցության կարգավորման իրենց փորձը` պայմանավորվելով առավել արդյունավետ երկկողմ համագործակցության նպատակով համաձայնագրի ստորագրման մասին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---