Կարկուտը հասցնում է տարեկան 7-10 մլն դոլարի վնաս Հայաստանին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը խորհրդարանական նիստում, եկամուտների եւ ծախսերի գծով ճապոնական դրամաշնորհի շրջանակներում փոփոխություններ է կատարել երկրի 2009 թ-ի պետբյուջեի մեջ 250 մլն դրամի ընդհանուր գումարով` Արարատի եւ Արմավիրի մարզերում տեղակայել 25 հակակարկտային կայան: Ինչպես հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, դրամաշնորհը տրամադրել էր Ճապոնիայի կառավարությունը «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում, որը ուղղված է երկրի գյուղատնտեսության զարգացմանը:



Ալավերդյանը ասել է, որ տարերային աղետների հետեւանքով տարեկան 13-20 մլն դոլարի վնաս է հասցվում, որից 7-10 մլն դոլար կարկուտի հետեւանքով:



Այդ ենթատեքստում նախարարը ավելացրել է, որ 25 հակակարկտային կայանների տեղադրումը կպաշտպանի շուրջ 3000 հա գյուղատնտեսական տարածք:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---