Գրանթ Թորնթոնը ողջունում է նոր Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի կիրառումը30 հոկտեմբերի 2009 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Փոքրեւմիջին ձեռնարկությունների համարնախատեսված նորՖինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (ՓՄՁ-ների համար ՖՀՄՍ) կարողէփոխակերպել ամբողջ աշխարհի մասնավոր ընկերությունների հաշիվների կազմման գործընթացը, կարծում է Գրանթ Թորնթոնը` ողջունելով Հաշվապահական Միջազգային Ստանդարտների Խորհրդի կողմից նոր ստանդարտի հրապարակումը: «Նոր ստանդարտները բացառիկ հնարավորություն են ընձեռում աշխարհի մասնավոր ընկերությունների համար ստանդարտացված հաշվապահական համակարգ ստեղծելու համար»,-ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Գրանթ Թորնթոնի մամլո հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՓՄՁ-ների համար ՖՀՄՍ իրենցիցներկայացնում է մասնավոր հատվածի ընկերությունների համար մշակված, միջազգայնորեն ճանաչված հաշվապահական սկզբունքների մի փաթեթ: Հիմնված լինելով ՖՀՄՍ-ների ամբողջական տարբերակի վրա, որ մշակվել էր հիմնականում ցուցարկված ընկերությունների համար` նոր ստանդարտը մասնավորապես օգտակար կլինի միջազգային գործունեություն ծավալող ընկերությունների համար: Յուրաքանչյուր երկիր այժմ արդեն կարող է նկատի առնել այս ստանդարտը, քննարկել տեղական շահառուների հետ եւ որոշել, թե արդյոք այն կիրառելի է տվյալ երկրում եւ երբ այն ներմուծել: Յուրաքանչյուր երկիր նաեւ ինքը կընտրի, թե որ կազմակերպությունների համար կարելի է կիրառել նոր ստանդարտը: Հայաստանում վերջին օրենսդրական փոփոխություններից հետո որոշ կազմակերպություններ, այդ թվում նաեւ բանկերը, ապահովագրական եւ վարկային կազմակերպությունները, համապատասխանաբար 2009 եւ 2010 թթ. հունվարից իրենց ֆինանսական հաշվետվությունները պետք է կազմեն ՖՀՄՍ-ի համաձայն: Այլ կազմակերպություններ, որոնց վրա պահանջը չի տարածվում, կարող են իրենց ընտրությամբ այսուհետ տեղական ստանդարտներից անցում կատարել դեպի ՖՀՄՍ: Գրանթ Թորնթոնում գտնում են, որ ՓՄՁ-ների համարՖՀՄՍ-ների ընդունումն ավելիմանրազնինուսումնասիրության պետք էարժանանա այներկրներում, որտեղմասնավոր ընկերությունները դեռ օգտագործումեն տեղականստանդարտները: Անցումը հաշվապահական հաշվառմաննորստանդարտների մշտապես պահանջումէորոշ ֆինանսական եւ ռեսուրսներին առնչվողծախսեր: Ընկերություններն ու նրանցխորհրդատուները պետք էսովորեն նոր տերմինաբանություն եւ հաշվապահության վարման մանրամասներ, ինչպես նաեւ փոփոխություններ կատարեն օգտագործվող համակարգչային ծրագրերում: Օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխութոյւններից հետո, 2009 եւ 2010թ հուվարից Հայաստանի որոշ կազմակերպություններ, այդ թվում բանկեր, վարկայինկազմակերպություններ եւ ապահովագրական ընկերություններ, պարտավոր կլինեն կազմել իրենց ֆինանսական հաշվետվութհյունները ըստ ՖՀՄՍ-ի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |