GPM Gold-ը պատրաստ է տարեկան 1,5-2 մլն տոննա հանքանյութ տեղափոխել Արարատի հարստացման ֆաբրիկա 3 նոյեմբերի 2009 - 22:10 AMT PanARMENIAN.Net - GPM Gold ընկերությունը բանակցում է հայկական երկաթուղու կոնցեսիոներ` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ 2010թ. Սոդքի հանքավայրից Արարատի հարստացման ֆաբրիկա հանքանյութի տեղափոխման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Հայաստանում GPM Gold-ի մամլո ծառայությունը, նախնական նախատեսվում է «ՀԿԵՈւ»-ի լրացուցիչ ներդրումների հաշվին Սոդք-Վարդենից-Հրազդան-Արարատ երկաթուղային ճյուղի թողունակությունը բարձրացնել մինչեւ տարեկան 1,5-2 մլն տոննա հանքանյութ: Արարատի ֆաբրիկայի վերագործարկման առաջին ամսում (2008-ի նոյեմբեր) ընկերությունը արդյունահանել է 21 473 տոննա հանքանյութ, դեկտեմբերին` 30 410 տոննա, 2009 հունվարին` 31 285 տոննա, իսկ փետրվարին` 38 000 տոննա: Ներկայումս ընկերությունն արդյունահանում եւ մշակում է ամսեկան 45 000 տոննա հանքանյութ: Արդյունքում ընկերությունը տարեկան արտադրում է 30-40 հազար ունցիա ոսկի: Հանքանյութի արդյունահանման եւ վերամշակման ծավալների ավելացման նպատակով, GPM Gold-ը աշխատում է նոր ներդրումային ծրագրի վրա, որը ենթադրում է Արարատի հարստացման ֆաբրիկայի վերազինում: Արդյունքում արտադրողականությունը կաճի մինչեւ 80-100 հազար ունցիա տարեկան: 1 տրոյական ունցիան հավասար է 31, 1034768 գրամի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |