Հայաստանի կառավարությունը զիջումների է գնացել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին12 նոյեմբերի 2009 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իր նոյեմբերի 12-ի նիստում որոշել է «Արաքս թռչնաֆաբրիկայի» համար 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչեւ երեք տարի ժամկետով հետաձգելու մասին: Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ընկերությունը մտադիր է 878 մլն դրամ ներդնել նոր սարքավորումներ ներկրելու նպատակով` արտադրողակնությունը բարձրացնելու համար, ինչը թույլ կտա ստեղծել շուրջ 100 նոր աշխատատեղ: Ընդ որում միջին աշխատավարձն ընկերությունում 70 000 դրամ է: Սա արդեն 4-րդ ընկերությունն է, որի հանդեպ ՀՀ կառավարությունը զիջումների է գնում եւ երկարացնում է ԱԱՀ վճարման ժամկետը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |