Երեւանում տեղի ունեցավ «5D-Construction ծրագրային փաթեթի» շնորհանդեսը18 նոյեմբերի 2009 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում» տեղի է ունեցել «5D-Construction ծրագրային փաթեթի» շնորհանդեսը, որն իրականացվում է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2008թ. ծրագրի «Դրամաշնորհներ գիտահետազոտական ծրագրերի համար» միջոցառման շրջանակներում: Հրավիրված էին ՀՀ շինարարական ընկերություններ, ինչպես նաեւ շահագրգիռ կողմեր: «Ֆայվ դայմենշընս» ՍՊԸ-ն է մշակել նախահաշիվների կազմման եւ շինարարական կազմակերպության գործունեության վարման եւ մոնիտորինգի «5D-Construction ծրագրային փաթեթը»: Ինչպես շնորհանդեսի ընթացքում լրագրողներին է հայտնել ընկերության տնօրեն Արիս Թումասյանը, այս ծրագրային փաթեթը կնպաստի նրան, որ շինարարական ընկերությունների մենեջերները կկարողանան առավել արդյունավետ հաշվարկել իրենց միջոցներն ու ժամանակը: Ըստ նրա, այս փաթեթը թույլ կտա նաեւ վերլուծել աշխատանքի շուկան: «Այդ ծրագրային փաթեթի շնորհիվ մենեջերը կարող է կազմել մնացորդային նախահաշիվներ, տալ շինարարության տեւողության կազմման, հսկողության իրական պատկեր, ժամանակի ցանկացած տիրույթում տալ շինարարության իրական պատկեր եւ այլն, քանի որ հաճախ առաջանում են չնախատեսված ծախսեր սխալ պլանավորման պատճառով»,-ասել է նա: Ա.Թումանյանը հաղորդել է նաեւ, որ «5D-Construction ծրագրային փաթեթի» ապահավումը նախապատրաստվել է Microsoft ընկերության հետ համատեղ, ինչը թույլ կտա բարձրացնել նրա հասանելիությունը օգտվողների առավել լայն շրջանակների համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |