Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղղությամբ երթեւեկելու է ուղեւորատար ֆիրմային գնացքը20 նոյեմբերի 2009 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղղությամբ երթեւեկությունն է սկսելու ուղեւորատար ֆիրմային գնացքը , հաղորդում է «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մամլո ծառայությունը: Դրա կազմում են այնպիսի վագոններ, որոնք ծառայելու են Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով ամառային ուղեւորափոխադրումների ժամանակաշրջանում («Արմենիա» ֆիրմային գնացքը): Գնացքի կազմի մեջ են մտնում 7 վագոն` 1 ՍՎ, 2 խցիկ, 1 ընդհանուր, 1 բեռնատար եւ վագոն-ռեստորան, 1 տեղատոմսային վագոն (պլացքարտ): 2009 թ. հուլիսին «Երեւան» կայարանում տեղի ունեցավ 12 վագոնների շնորհանդեսը, որոնք հիմնավերանորոգվել են ՌԴ Վորոնեժ քաղաքի վագոնաշինական գործարանում: «Նոր վագոնները հնարավորություն կտան բավականին բարձրացնել նշված ուղղություններով երթեւեկող ուղեւորների հարմարավետությունը: Դրա հետ միասին տոմսերի գները նույնն են մնալու», - ասված է հաղորդագրության մեջ: «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ -ն «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոս դուստր կազմակերպությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ հանձնված է «ՀԿԵՈւ» ՓԲԸ -ը կոնցեսիոն վարման, համաձայն փետրվարի 2008 թ. փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն վարման ժամկետը 30 տարի է` 10 տարի երկարացման իրավունքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |