Foreign Policy. Ինչպես Արեւմուտքը կորցրեց Թուրքիային27 նոյեմբերի 2009 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Վերջերս մի շարք վաշինգտոնյան աջեր սկսել են անհանգստանալ, որ կրոնական ուղղորդվածություն ունեցող Արդարության ու զարգացման կուսակցությունը (AKP), որը ձգտում է ամրապնդլե իր կապերը Մերձավոր Արեւելքի հետ, կհեռացնի Թուրքիային արեւմտյան դաշնակիցներից եւ կձախողի սեկուլյարիզմը: Հարկ է ասել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսկապես Արեւմուտքի ցավոտ տեղերին է խփում: Այդ մասին գրում է Foreign Policy ամսագիրը:«Այդ ամենն անհագստության համար միանգամայն ծանրակշիռ փաստարկներ են: Սակայն Էրդողանի գործողությունները չեն նշանակում Թուրքիայի անցումը իսլամիզմին արտաքին քաղաքականության հարցում: Ամեն ինչ շատ ավելի վատ է. խոսքը գնում է վաղեմի ներքին քաղաքական միտման անխուսափելի արդյունքի մասին: Սահմանափակելով Իսրայելի հետ համագործակցությունը եւ բարելավելով հարաբերություններն այնպիսի հարեւանների հետ, ինչպիսիք Իրանն ու Սիրիան են, Էրդողանը գոհացնում է թե' աջերին, թե' ձախերին, թե սեկուլյարիստներին, եւ թե' իսլամիստներին: Գոհացնելով ընտրողներին, որոնք տանել չեն կարողանում Միացյալ Նահանգներն ու Իսրայելին, վարչապետը հաշվարկված ու ցինիկ կերպով հետեւում է Թուրքիայի ազգային շահերին»,- գրում է ամսագիրը: Հոդվածի համաձայն, թուրք քաղաքական գործիչները հաճախ են ընդգծում, որ Թուրքիան կկարողանա ավելի օգտակար լինել իր դաշնակիցներին, եթե նրանց թշնամիների հետ լավ հարաբերություններ պահպանի: «Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ կամուրջ լինելու համար հարկավոր է հենարան ունենալ, այդ թվում` Արեւելքում, պնդում են նրանք: Սակայն երկակի նույնականությունը ռազմավարական ակտիվներից մեկը դարձնելու նման փորձերը Թուրքիայի համար մշտական ռիսկի աղբյուր են, արդյունքում նա կարող է երկու կողմերից մերժված դրության մեջ հայտնվել»,- նշվում է հրապարակման մեջ: Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, Էրդողանի առջեւ շատ ավելի բարդ խնդիր է ծառացած: Նա պետք է ամեն հնարավորը ստանա Թուրքիայի արեւելյան նոր բարեկամներից, դրա հետ մեկտեղ պահպանելով եւ անհրաժեշտության դեպքում հրապարակավ պաշտպանելով Թուրքիայի արեւմտյան հին բարեկամներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |