«ՀԿԵՈւ»-ում կներմուծվի տեխնիկական ծառայությունների վարպետների որակավորման գնահատում ըստ կարգերի

PanARMENIAN.Net - 2009թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում ՀԿԵՈւ գլխավոր վարչությունում առաջին անգամ տեղի ունեցավ բոլոր տեղամասերի ճանապարհային, վագոնային եւ լոկոմոտիվ ծառայությունների վարպետների հանդիպումը: Հավաքը բացեց գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Հանդիպման ընթացքում ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը ընդգծեց, որ այսօրվա հանդիպումը ոչ միայն երկաթուղու վիճակի ամփոփումն է, այլ նաեւ ՀԿԵՈւ-ի որպես ազգային տրանսպորտային ընկերության դիրքավորման հետ կապված խնդիրների մախանշումը: Նա նշել է, որ «ՀԿԵՈւ»-ում կներմուծվի տեխնիկական ծառայությունների վարպետների որակավորման գնահատում ըստ կարգերի:



Միջոցառման ավարտին տեղի ունեցավ վարպետների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երակթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---