Հայաստանը շահագրգռված է ղազախական շոգեքարշներ ձեռք բերելու հարցում 7 դեկտեմբերի 2009 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Աստանայում գնացքաքարշերի գործարանում Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի մասնակցությամբ տեղի ունեցավ ,Evolutionե տեսակի շոգեքարշի թողարկման հանդիսավոր արարողությունը: Այս շոգեքարշերը արտադրվում են ամերիկյան ,General Electricե ընկերության տեխնոլոգիայով: Արտադրության ողջ գործընթացն ու գործարանային փորձարկումները կատարվում էին վերը նշված ընկերության ներկայացուցիչների անմիջական հսկողության ներքո: Գանցքաքարշը թողարկելիս մշակվել էին հավաքման տեխնոլոգիաներ, սարքավորումների մոնտաժման աշխատանքներ եւ բանվորական անձնակազմի ուսուցում: Այս շոգեքարշի տեխնիկական բնութագիրը գոյություն ունեցող շահագործվող մեքենաներին գերազանցում է մի քանի անգամ: Այն տնտեսում է վառելիքի մինչեւ 17%, իսկ թունավոր նյութերի արտաթորումը 40 % -ով պակաս է: Գնացքաքարշի գործարանի նախագծային հզորության համապատասխան 100 գնացք է արտադրվում մեկ տարում: 2015 թ. ծրագրվում է գործարանի հզորությունն ավելացնել 50 գնացքով:Հետագայում կքննարկվի ուղեւորատար գնացքաքարշերի թողարկման հարցը: Գործարանի արտադրանքը թույլ կտա ամբողջությամբ ղազախստանի գնացքների կայանը բարենորոգել, ինչպես նաեւ շոգեքարշեր արտահանել մերձավոր եւ հեռավոր արտասահմանյան երկրներ: Այսօրվա դրությամբ այդ շոգեքարշերը ձեռք բերելու շահագրգռություն են ցուցաբերում Հայաստանը, Տաջիկստանը, Էստոնիան, Լատվիան, վրաստանը, Բելառուսը, Կիրգիզիան, Մանղոլիան, հաղորդում է BNews.kz-ը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |