ՀՀ Համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում դրական արդյունքներ է արձանագրել ճգնաժամի հաղթահարման գործում

PanARMENIAN.Net - Ավարտվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 25-րդ նիստին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Միջպետականխորհրդինիստի օրակարգումընդգրկվածեն երկու տասնյակհարցեր: ՀՀ կառավարական պատվիրակության աշխատանքային օրը Սանկտ Պետերբուրգում սկսվել է Բ. Ելցինի անվան նախագահական գրադարան այցով: Այնուհետեւ տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի նիստ նեղ կազմով, որը շարունակվել է ընդլայնված կազմով:



Քննարկումների առանցքումԵվրԱզԷՍ-ի անդամպետություններում հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետ ընթացքի ապահովումն է եւ ջանքերի միավորումը` ուղղված կազմակերպության որդեգրած հիմնական նպատակների իրականացմանը:



Ողջունելով ներկաներին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինընշել է, որ համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում դրական արդյունքներ է արձանագրել ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում, հաջողությամբ են ընթանում Մաքսային միասնական միության եւ միասնական տնտեսական տարածության ձեւավորման գործընթացները:



Նիստում անդրադարձէկատարվել Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածության ձեւավորմանը, «Նորարարական Բարձր տեխնոլոգիաներ» միջպետական ծրագրի հաստատմանը, ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների դրամային քաղաքականության հիմնարար սկզբունքների, կրթության եւ հավատարմագրման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի եւ պարենային անվտանգության հայեցակարգի նախագծերին: Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել նիստին ներկա վարչապետները:



Կառավարությունների ղեկավարներիուշադրությաննէ արժանացելնաեւ այն ապրանքների եւ տեխնոլոգիաների ցանկը, որոնց արտահանումը հատուկ վերահսկողության է ենթարկվում: Այդ ցանկը վերանայվել է եւ լրացումների ենթարկվել: Վարչապետները քննարկել են նաեւ մի շարք այլ նախագծեր, այդ թվում` ԵվրԱզԷՍ-ի անդամ-պետությունների` ուրանի արդյունահանման ազդեցությանը ենթարկված տարածքների ռեկուլտիվացիային վերաբերող հարցեր:



Նիստի ավարտինքննարկվելեն կազմակերպչական հարցեր: ՀայաստանըԵվրԱզԷՍ-ում ներկայանումէդիտորդիկարգավիճակով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---