ԵվրԱզԷՍ-ի երկրների նախագահների հանդիպումը կանցնի Ալմա Աթայում դեկտեմբերի 19-20-ին

PanARMENIAN.Net - ԵվրԱզԷՍ-ի երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կանցնի Ալմա Աթայում դեկտեմբերի 19-20-ին, հաղորդել է Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը:

«Կարծում եմ, որ պետությունների ղեկավարների առաջիկա ոչ պաշտոնական հանդիպումը, որը կանցնի դեկտեմբերի 19-20-ին Ալմա Աթայում վերջակետ կդնի մի շարք հարցերի լուծմանը»,-ուրբաթ օրը ասել է Մասիմովը ԵվրԱզԷՍ-ի երկրների վարչապետների հանդիպմանը Սանքտ Պետերբուրքում:



Նա հույս է հայտնել, որ Պետերբուրգում կայացրած որոշումները կարեւոր քայլ կհանդիսանան միասնական տնտեսական տարածքի զարգացման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



«Կարծում եմ, որ մեր որոշումները թույլ կտան մեզ ավելացնել մեր երկրների զարգացման ներուժը»,-ասել է Ղազախստանի վարչապետը:



ԵվրԱզԷՍ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Հայաստանը ներկայացված է ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---